23 02 2022

Դատապարտելով «Շուշիի հռչարակագիրը», իշխանությունը քվեարկում է ՀՀ անկախության հռչակագրի դեմ․ Թևանյան



Կանխատեսելի էր ՔՊ-ի վարքագիծը, որովհետև Արտաքին հարաբերությունենրի հանձնաժողովի նիստում իրենց ներկայացրած մոտեցումը հուշում էր, որ իրենք անգամ խուսափելու են բաց քննարկումից և հասարակության առջև իրենց տեսակետները ներկայացնելուց։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նշենք, որ ՔՊ-ն այսօր Շուշիի հռչակագրի վերաբերյալ նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում քվորում չէր ապահովել և նիստը չէր կայացել։

«ՀՀ իշխանությունը առնվազն չի դատապարտում, որն ուղղված է ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ։ ՀՀ և Արցախի անվտանգությունը լրջորեն վտանգված են Շուշիի հռչակագրով, և եթե Հայաստանը ի դեմս իր խորհրդարանի չի դատապարտում  կամ առնվազն մտահոգություն չի հայտնում Շուշիի հռչակագրի հետ կապված, դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը քվեարկում է Հայաստանի անկախության հռչակագրի դեմ»։

Անդրադռանալով իշխանության կողմից նախկինում տեղի ունեցած կոռուպցիայի վերաբերյալ շահարկումներին, Թևանյանը նշեց․

«Ասել, որ նախկինում կոռուպցիա չի եղել, սխալ է, բայց պետք է արձանագրենք, որ կոռուպցիոն դեպքով որևէ դատական որոշում չկա։ Այստեղից հետևություն՝ կա՛մ նախկինում կոռուպցիա չի եղել, հետևաբար պետք է այս իշխանությունները ներողություն խնդրեն, կա՛մ էլ նախկինում եղել է կոռուպցիա բայց սեփականատերերն են փոխվել։ Փաստացի իրենք են թալանում ժողովրդին, որովհետև նախկինում այլ հայտարարություններ էին անում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ