21 02 2022

Փաշինյանն այսօր փաստացի միացավ Ալիևի ու Էրդողանի ստորագրած «Շուշիի հռչակագրին»․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանն այսօր փաստացի միացավ Ալիևի ու Էրդողանի ստորագրած «Շուշիի հռչակագրին»․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի միացավ Ալիևի ու Էրդողանի ստորագրած «Շուշիի հռչակագրին», որով Արցախը համարվում է Ադրբեջանի մաս, մերժվում է Հայոց ցեղասպանությունը, հայտ է ներկայացվում թուրք–ադրբեջանական զույգին ծառայեցնել «Զանգեզուրի միջանցքը»։ Այդ հռչակագիրն ուղղված է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների գոյության դեմ։

Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն հասցրել է ողջունել Նիկոլի պրոթուրքական այս որոշումը։ Բաքուն զուգահեռաբար հայտարարությում է, որ քրեական հետապնդում է սկսելու ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների դեմ։ Ինչպես հայտի է, վերջիններիս քրեական հետապնդման է ենթարկում նաև Փաշինյանը։ Այսինքն՝ այս հարցում ևս կա համագործակցություն և գործողությունների նույնացում Փաշինյանի ու Ալիևի մոտ։

Եվ այսպես, Հայաստանի իշխանությունը «խաղաղության» մանդատի ներքո սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։ Դա նորություն չէր, բայց այսօր փաստական ձևակերպում ստացավ, քանզի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող մեր հայտարարության տեքստի նախագիծը։

Փետրվարի 21–ին Նիկոլ Փաշինյանը միացավ «Շուշիի հռչակագրին» ու դեմ քվեարկեց ՀՀ անկախության հռչակագրին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ