ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ազգակցական կապերի մեջ են, Դուք այստեղ շահերի բախում տեսնո՞ւմ եք, թե ոչ: Այս մասին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Բայց հարցը մանրամասն չեմ ուսումնասիրել։ Առաջին հայացքից կա շահերի բախում։ Խոստանում եմ ավելի մանրամասն ուսումնասիրել հարցը եւ պատասխանել»,- ասաց Վարդազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը