Երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարություն է այցելել Երևանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Դիվանագետը ԱԳՆ էր այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո՝ հետխորհրդային տարածքում երկրների միավորմանը Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին։ Լուկաշենկոն լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով հետխորհրդային տարածքում ինքնիշխան պետությունների միավորման հեռանկարների մասին, ասել է, որ Հայաստանը «գնալու տեղ չունի»։
«Ես կարող եմ միայն հաստատել, որ Բելառուսի դեսպանը եղել է Հայաստանի ԱԳՆ-ում»,- ասել է Հունանյանը։ Մամուլի խոսնակը ձեռնպահ է մնացել այլ մեկնաբանություններից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը