08 02 2022

ՀՀ իշխանություններին միայն մեկ բան է հաջողվում՝ ամոթի և նվաստացման էջերով լցնել մեր պատմությունը. Լիլիթ Գալստյան



44-օրյա պատերազմում մարկդային անգնահատելի զոհերի կողքին մենք ունեցանք նաև մշակութային ահռելի կորուստներ: Արցախի մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն:

«Ինչո՞վ է զբաղված ՀՀ իշխանությունը, այն, որ Հայաստանը պարտվում է բոլոր, այդ թվում նաև տեղեկատվական հարթակներում, նույնպես նորություն չէ, չենք կարողանում ներկայացնել այն մշակութային ցեղասպանությունը, որ ասյօր իրականացվում է Ադրբեջանի կողմից, մինչդեռ Արցախի հիմնախնդիրը իր բոլոր երեսներով ՀՀ առաջանահերթությունների թիրախում պետք է լիներ, իսկ առայժմ ՀՀ իշխանություններին միայն մեկ բան է հաջողվում՝ ամոթի և նվաստացման էջերով լցնել մեր պատմությունը, խոշտանգել ժողովրդավարությունը ու բռնաճնշումներով փորձել խեղդել ընդդիմությանը, չի հաջողվելու»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ