01 02 2022

Որևէ մեկին չթվա՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվել է, պատերազմը վերջակետ է դրել հայ ժողովրդի հավանություններին․ Զաքարյան



«Այս իշխանությունները վերջին երեք տարիներին ամեն կերպ փորձել են միտումնավոր և ոչ այնքան միտումնավոր ձախողումները փաթաթել նախկին իշխանությունների վրա, նրանց  մեղավորներ նշանակել»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, քաղաքական գործիչ  Արտակ Զաքարյանը։ 

«Այս երեք տարին չբավարարեց սրանց գոնե նվազագույն փորձառություն, կառավարման հմտություններ ձեռք բերել, գոնե հասկանային աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու իրավիճակը, գոնե կարողանալ մի փոքր արժանապատվություն ունենալ ու դուրս գալ այս վիճակից, գոնե գիտակցեն, որ այս ծանր դժվարին կործանված, կործանարար ժամանակահատվածի համար միակ և անփոխարինելի պատասխանատուները հենց իրենք են»,- ասաց Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով ՀՀ երրորդ նախագահը բացելով մի շարք փակագծեր, մեկնաբանելով  մի շարք խնդիրներ արցախյան բանակցային կարգավորման տարբեր փուլերից՝  ներկայացրեց բոլոր այն ուղղությունները, որոնք կարող էին օգնել այս իշխանություններին չմտնել այն վտանգավոր ճանապարհների մեջ, որոնցով անցան, չտանեին պատերազմի, ունենալ և շարունակել պահպանել բանակացային այն ամուր, կայուն դիրքերը, որոնք  իրենց  թողել էին։

«Որևէ մեկին չթվա՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվել է, պատերազմը վերջակետ է դրել հայ ժողովրդի հավանություններին»,-ասաց բանախոսը։

Մնարամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ