24 01 2022

Իշխանությունները շարունակում են որոշումները կայացնել ոտքի վրա և ձեռքի հետ. Սեյրան Օհանյան



Այսօր անչափ կարևոր հարց ենք մենք քննարկում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետության, հասարակության, անհատի անվտանգության և կայուն զարգացման գործունեության ընթացքում այնպիսի կարևոր ուղղությունների, ինչպիսիք ժողովրդավարության հիմունքներն են, դատաիրավական համակարգի անաչառությունը, սոցիալական արդարությունը, անչափ կարևոր դերակատարություն ունի նաև իրավունքի գերակայությունը։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այդ առումով մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը երկար տարիներ հղկվել է ՀՀ-ում և «Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում մեր ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, մանավանդ վերջին տարիներին, 2020 թվականի 44-օրվա պատերազմից հետո նրա կատարած գործունեությունը սահմանային համայնքների, հակառակորդի հետ անմիջական շփման մեջ գտնվող սահմանային բնակչության իրավուքնենրի պաշտպանության գործունեության ընթացքում։ Ակնհայտ է եղել այդ գործունեությունը, Արման Թաթոյանը կարողացել է բարձրացնել բոլոր այն խնդիրները, որոնք կան, բոլոր այն թերությունները և այն հանցագործությունները, որ կատարել է հակառակորդը՝ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը և դրանից դուրս գալու ելքերը»։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ