«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսին: Նրա խոսքով որևէ տնտեսական դրական ազդեցություն չի լինելու, միայն որոշ բիզնեսմեններ են շահելու: Նա խոսեց նաև ընդդիմության անելիքների մասին:
«Հիմա մենք ունենք ակտիվ ընդդիմություն խորհրդարանում, բայց խորհրդարանից դուրս դեռ աշխատանք է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց: Եվ մենք եսնում ենք, որ առաջանում են բազմաթիվ խմբեր, խմբակներ, կուսակցություններ, ովքեր մարդկանց հանում են փողոց։ Այսինքն, բավականին լայն ճակատ է ձևավորվում այս իշխանությունների դեմ տարբեր օրակարգերով։ Եվ այս իշխանությունից մարդկանց դժգոհությունը գնալով ավել մեծանում է, որովհետև այս իշխանությունները որևէ խնդիր չեն լուծել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը