ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է այդ գագաթնաժողովի շրջանակում իր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանը պատասխանեց.
«Այո, մասնակցելու եմ. ամսի 28-ին է նախատեսված։ Այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց որ շփում կլինի Ադրբեջանի նախագահի հետ, անպայման կլինի, որովհետեւ այնտեղ լինելու ենք ԱՊՀ երկրների ղեկավարներով։ Բայց պաշտոնական բանակցության առաջարկ այս պահին չենք ստացել, քանի որ գագաթնաժողովն էլ ոչ ֆորմալ է, մեր բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը