Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նեղսրտել է Հայկ Մարությանի ելույթից: Մասնավորապես, Մարությանն իր ելույթում նշեց, որ երկրի համար այս ծանր ժամանկներում կառավարությունը զբաղված է 200 հազար դոլար արժողությամբ մեքենա գնելով և այդ գնումը արդարացնելով: Դե իսկ այդ մեքենան էլ գնվել է ԱԺ նախագահի համար:
Ալեն Սիմոնյանի՝ իր և Մարությանի նախկին մտերմության կորստի ցավի և ներկա իր հիասթափության խոսքերը մի կողմ թողնենք: Այստեղ ուշադրության արժանացավ մեկ այլ հանգամանք:
Իր ֆեյսբուքյան գրառումը Սիմոնյանը սկսում է Երևանի նախկին քաղաքապետ դիմալեձևով: Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանում դեռ շարունակվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու պրոցեսը, քվեարկությունը տեղի է ունենում փակ գաղտնի ընթացակարգով: Ավագանու անդամներից ոչ բոլորն են իրենց կարծիքը հրապրակայնորեն հայտնել, չգիտենք՝ ով ինչպես է քվեարկելու:
Այս դեպքում հարց է առաջանում, թե այդ ինչպես է ԱԺ նախագահը, ով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է՝ ավելին, ԱԺ խոսնակն է, նախապես տեղյակ լինում քաղաքային իշխանության շուրջ ծավալվող պրոցեսի արդյունքներից: Գուցե կանխատեսելի է, բայց ամեն դեպքում հարց է առաջանում՝ արդյոք օրենսդիր մարմնի ղեկավարը չի չարաշահում կամ վերազանցում իր լիազրությունները, կամ միգուցե ուղորդում է ավագանու անդամներին, վերջին պահին:
Ամեն դեպքում, սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու այս պրոցեսի հրահանգավորված լինելը՝ մեկնարկից մինչև ավարտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը