18 12 2021

Ես չէի կարող ՔՊ-ի հետ համագործակցել, չկա նման բան. ՀՀԿ-ական նախկին մարզպետ



Նման բան չէր կարող լինել, ես ինչ-որ մեկի հետ չէի կարող համագործակցել, ես ՀՀԿ ներկայացուցիչ եմ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը՝ անդրադառնալով մամուլի լուրերին, որ ինքը ՏԻՄ ընտրություններին սատարել է ՔՊ-ին: «Հավատացնում եմ ձեզ, որ ինձ հետ ոչ մի գործիք չի եղել, չէր էլ կարող լինել, որովհետև իրենք շատ լավ գիտեն, թե ում հետ կարող են գործարքի գնալ, ում հետ՝ ոչ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ