ԵՊՀ ՈՒԽ-ն Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտորի թեկնածությանը դեմ է քվեարկել։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԵՊՀ-ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։
«Այսօրվա մեր արտահայտած դիքրորոշումը պայմանավորված է քաղաքական հանգամանքներով։ Թեպետ այս նիստի ընթացքում քննարկվեց այն հարցը, թե արդյոք խնդիր չի առաջացնի կուսակցական ներկայացուցիչները ԵՊՀ-ում, բազմիցս լսեցինք այնպիսի խոստումներ, որ ԲՈՒՀ-ը պետք է գործի ապաքաղաքական, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով փաստերը մենք դեմ քվեարկեցինք»,-ասաց Ափոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը