13 12 2021

Ֆանտաստիկայի ժանր է․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Հայկ Մարությանի հանդիպման մասին



Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը, կարծես, այդտեղ մի քիչ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկության աղբյուրը, փորձեցի ծանոթանալ նյութին, տեսա լրագրողի անունն էլ գրած չէր, թե այդտեղ ինչ հետևություններ պետք է անել, շատ բարդ է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով անդրադարձավ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված հոդվածին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Վարդևանյանը նշեց, որ եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։

«Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ