Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցող ընտրություններում քաղաքային իշխանություն ձևավորելու համար պայքարի մեջ է մտել երկու քաղաքական ուժ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և Մասիսի քաղաքապետ Դավիթ համբարձումյանը՝ իր անվամբ ստեղծած դաշինքով: Մաիսի խոշորացված համայնքի իշխանական թեկնածու մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ընկեր Սայեն Հայրապետյանն է, նա արդեն հասցրել է նշանակվել Մասիսի քաղաքապետի ժ/պ ու վարչական լծակներով իր քարոզարշավը կազմակերպել ամեն Աստծո օր՝ աշխատանքային ժամերին՝ աշխատելու փոխարեն: Երեկ՝ նոյեմբերի 29-ին, պարոն Սայենը կանչվել էր մարզպետարան, նրա հետ պատահական հանդիպումից փորձեցինք մեկ-երկու բառ կորզել՝ ընտրապայքարի, իր մրցակից Դավիթ Համբարձումյանի տարածած հաղորդագրության մասին՝ առ այն, որ իշխանությունը սոցաջակցության անվան տակ Մասիսի գյուղերում գումարներ է բաժանում, բայց Սայեն Հայրապետյանը խուսափեց պարզաբանումներ տալ:
Ասում է՝ ինքն իր ասելիքը կներկայացնի ընտրություններում հաղթելուց հետո, իսկ մինչ այդ հրաժարվում է խոսել։ Այդուհանդերձ, փորձեցինք մի քանի հարց ուղղել իշխանական թեկնածուին՝ պարզելու ինչ հանգամանքներում է դարձել իշխանական թեկնածու, և ինչ կարող է անել Մասիս խոշորացված համայնքի համար, այն դեպքում, երբ ինքն է անաշխատ, ՏԸՀ տվյալների համաձայն՝ գործազուրկ է, ապրում է ընտանիքի անդամների վաստակած գումարով, բայց թեկնածուն արագ նստեց մեքենան ու ճողոպրեց՝ խուսափելով պատասխանել մեր հարցերին:
Մանրամասն՝ տեսանյութում։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը