Լեռնային Ղարաբաղի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում. շատ հարցեր կարիք ունեն և կարող են քննարկվել և լուծվել եռակողմ ձևաչափով, երկկողմ ձևաչափերով, այս մասին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ուրվագծվում են անմիջական շփումներ, ինչը դրական է ոչ այնքան լավ նրբերանգների ֆոնին։
Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի կարևորությանը:
«Պատանդների և այլ կալանավորների, ռազմագերիների խնդիր կա, և սա շատ կարևոր մարդասիրական խնդիր է։ Բայց այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլ խոսելու և քննարկելու այն խնդիրները, որոնք կան լուծելու։ Գլխավորն այն է, որ մենք կարողացանք կոնկրետ որոշումների գալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունացման վերաբերյալ։ Մեր պարտականությունն է՝ խաղաղություն, կայունություն և մարդկանց անվտանգություն», - նշեց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը