18 11 2021

Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին. Արամ Վարդևանյան

Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին. Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց <<թուղթ ստորագրելու>> մասին: Բովանդակության մասին՝ ոչինչ: Ինչպես միշտ գաղտնի: Մեկ ամիս է խոսում էին, որ չեն ստորագրի ոչինչ՝ կրկին սուտ ու կեղծիք: Մի հատ էլ ասում էր, որ կրակոցների ժամանակ չեն ստորագրում ոչինչ՝ կրկին սուտ: Նոր մեղավորների մեջ, արդեն նույնիսկ զինվորներն են:

Նախընտրական շրջանում խոստացան՝ խաղաղություն, փոխարենը կրկին բերեցին զոհեր, տարածքային կորուստներ, ու նորից գաղտնի թղթեր...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ