Կան հարցեր, որոնց մասին լռել չի լինում, թեպետ՝ արդեն դադարել եմ անգամ Երկրի անվտանգության հարցերով քնարկումներին այս ձևաչափով մասնակցելուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Համոզված եմ շատերն են տեղյակ, բայց լրացուցիչ անգամ ընդգծեմ, որ սահմանագծման համար քարտեզներ ընտրելը ճաշակի կամ ուժի թելադրանքով «բանակցությունների» հարց չէ։
Ադրբեջանն արդեն 1991 թ. հոկտեմբերի 18-ի №222-XII Սահմանադրական ակտով ստույգ կատարել է իր ընտրությունը, հռչակելով. «Азербайджанская Республика является ПРЕЕМНИЦЕЙ СУЩЕСТВОВАВШЕЙ С 28 МАЯ 1918 ГОДА ПО 28 АПРЕЛЯ 1920 ГОДА АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ»։ Այս սահմանադրական ակտ կոչվածը գործում է առայսօր։
Հարգելիներս, իրենք իրենց որ պահին իբր գոյություն ունեցող երկրի իրավահաջորդն են համարել, այդ պահին գործող քարտեզներն էլ պետք է հիմք ընդունվեն (իրենք իրենց չեն ճանաչում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը՝ դրանով պայմանավորված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ, հո՞ չենք ստիպելու), հակառակ պարագայում գործ ունենք օկուպացիային հաջորդող անեքսիայի դասական դրսևորման հետ ...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը