Ես չեմ զարմանա, որ սրանք մի օր որոշեն Զաքիր Հասանովին ներգրավեն հանձնաժողվի մեջ, որպեսզի լիրաժեք հնարավոր լինի ամբողջ պատերազմի մեղքը բարդել հայկական բանակի և նախկին իշխանությունների վրա։ Այս մասին մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Մեր մոտ քաղաքական հասարակական և հանրային կայնքը մեկ տարի էր ամբողջությամբ կենտրոնացել էր ցավոտ խնդիրների վրա և դրա լուծումները մինչ օրս գտնված չեն։ Եվ այդ լուծման բանալիները և մեխանիզմները ամփոփոփված են իշխանությունների մեջ։ Եթե չլիներ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները, ես գուցե ասեի, որ այնուամենայնիվ այս պատերազմը պետք է տեղի ունենար, բայց Ապրիլյանից հետո փակվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ուժային եղանակով լուծելու բոլոր հնարավորությունները, բացեցին նոր հնարավորությունը կոնֆլիկտը կարգավորելու համար խաղաղ կարգավորման եղանակով։ Այդ ընթացքը կասեցրեց 2018 թվականի իրադարձությունները»,-ասաց Զաքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը