04 11 2021

«3+3» ֆորմատի մասին ՀՀ-ն լռում է, ինչո՞վ է պայմանավորված այս կրավորական վարքագիծը. Աննա Գրիգորյան



Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները վերսկսելու համար և նոր «3+3» ֆորմատի մասով Հայաստանը ինչ դիրքորոշում ունի: Այս մասին ազգային ժողովում ԱԳ փոխնախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Հայաստանը կարևոր է համարում, որպեսզի առաջարկվող տարածաշրջանային համագործակցության ֆորմատները չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցողներին։ «Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ և «3+3»-ը դրանցից մեկն է։ Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ։ Մեզ համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է, վտանգների, ռիսկերի հաշվարկումը», - ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ