«Այսօրվա ընդդիմադիր դաշտում արդեն իսկ ակնհայտ է բոլորի համար, որ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի նախագահ Քոչարյանի շուրջ ․ Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, այդ ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը, ի դեմս նախագահ Քոչարյանի, ապացուցեց, որ Նիկոլին կա միայն մեկ այլընտրանք՝ դա «Հայաստան դաշինքն է» ՝ ի դեմս նախագահ Քոչարյանի։ Ինչ վերաբերվում է նախագահ Սերժ Սարգսյանին , ապա պետք է հիշեցնեմ, որ դեռևս անցած տարի նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ նա չի հավակնում որևէ պաշտոնի և նա ավելի շատ պատրաստ է լինել խորհրդատուի կարգավիճակում»,-այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը։
Բանախոսը նշեց, որ փողոցային պայքարը շարունակվելու է ․ ըստ նրա, այս իշխանության դեմ պայքարում պետք է օգտագործել քաղաքական զինանոցում եղած բոլոր զինատեսակները․
«Իհարկե համաձայն եմ, որ միայն սահմանադրական ճանապարհով այս իշխանություններից ձերբազատվել անհնար է, դրա համար թող ոչ ոք չսպասի հրաշքների , թող բոլորը մասնակից դառնան փողոցային ակցիաների։ Եթե փողոց դուրս գա 5000 կամ 20 000 հոգի , ապա որևէ բան չի լինի և նիկոլը հավերժ կմնա, քաղաքական դաշտը բավականին բաց է , և ես պնդում եմ, որ այսօր քաղաքական դաշտում ընդդիմաության առաջնորդը նախագահ Քոչարյանն է և չկա այս պահին այլընտրանք»,-նշեց Արա Վարդանյանը։
Թեման մանրամասնում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը