Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տվյալով, թեկնածուն ստացել է ընտրողների 57% ձայները։
Դավիթ Սարգսյանը ծնվել է 1984 թվականի մայիսի 26-ին, Դիլիջան քաղաքում: 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2001-2006 թթ. ընդունվել և ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, ստացել տնտեսագետի և հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում: Հեռակա կարգով ընդունվել է Եվրոպական համալսարանի տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետը:
Զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2016թ. ընտրվել է Դիլիջան համայնքի ավագանու անդամ:
Հիշեցնենք, որ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի անձնական տվյալների ձևաթղթում Դավիթ Սարգսյանը իր սեռի դիմաց գրել էր «արու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը