Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի վերջին թվիթերյան գրառումից, լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար և առաջիկայում ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները։
Ուշագրավ է, որ փաստացիորեն ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», իրանցի նախարարը գրառման մեջ օգտագործել է «Կովկասի միջանցք» ձևակերպումը, որն ապահովելու է Իրանի ելքը դեպի Սև ծով և Եվրոպա բացառապես Հայաստանի և Վրաստանի տարածքներով։
Ռոստամ Ղասեմին, առանց անունը հիշատակելու, նաև զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը