Հարց Միշտ խոսվում է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ օգնել են արևտմյան շրջանակները, բայց ինչպե՞ս է ստացվում, որ արևտմյան համբավ ունեցող Փաշինյանը կայացնում է ամենից ռուսամետ որոշումները, օրինակ Սիրիա են զորք ուղարկում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր զորք ուղարկել, հայտնի դարձավ, որ Պղձնամոլիբդենային գործանարանը մասնավորեցվեց հենց ռուսական ընկերության շնորհիվ, ձևավերվել է ամենապրոռուսական խորհրդարանը: Դուք այս հարցի պատասխանը ունեք, թե ովքե՞ր են այս մարդիկ, և արդյո՞ք ՌԴ որոշ շրջանակների կողմից համակրանք վայելում են:
Ռոբերտ Քոչարյան Իսկապես բարդ հարց է, կարծում եմ, որ այս ուժերի գործունեությունը պետք է գնահատվի մի քիչ այլ անկյան տակ, գերնպատակը իրենց համար իշխանությունը պահելն է: Իրենք կանեն ամեն ինչ իշխանությունը պահելու համար, եթե այսօր դա հարմար է անել ՌԴ հետ, անելու են ՌԴ հետ, եթե վաղը ձեռնտու դառնա անել Թուրքիայի հետ, անելու են Թուրքիայի հետ, վաղը Պակիստանը, կանեն Պակիստանի հետ: Այստեղ մի փնտրեք շատ բարդ սխեմաներ, այսօր սա է ձեռք տալիս, դա եմ անում: Իզմերի բացակայության անբարոյականությունը հենց դրա մեջ է, որ դու քեզ չես կապում սկզբունքների հետ, սկզբունքը աթոռը պահելն է:
Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ապա դա տարիներ շարունակ հետևողականորեն կապել են ինձ հետ, արվում էր Հայկական ժամանակ թերթի կողմից, հիմա ով փայ մտավ և ում հետ: Երևի ՀՀ պատմության մեջ ամենից մութ գործարքն է, անհասկանալի տրամաբանությամբ, չես հասկանում, թե ինչու ինչ-որ նվիրաբերություն է արվում և այդ փայի կառավարումը հանձնվում է վարչապետի աշխատակազմին, աբսուրդ է, պետական բաժնեմասները պետք է կառավարվեն ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարության կողմից, ի՞նչ գործ ունի վարչապետի աշխատակազմը: Սա ուղղակի փայ մտնել է ՀՀ ամենից գրավիչ, ամենից խոշոր ակտիվի կառավարման մեջ, սա կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է՝ լկտիությանը հասնող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը