ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվելիք պարգևավճարներին․
«Սրանց անբարոյականությունն անսահման է․
քաղաքական ուժը՝ նիկոլն ու թիմը, որը տապալել են երկրի ինքնիշխանությունը, երբ մեր երեսուն տարիների ձեռքբերումներն ամենօրյա փոշիացման են ենթարկվում, երբ սրանց վարած ազգադավ քաղաքականության արդյունքում երկիրը ներքաշվեց ողբերգական ելքով պատերազմի մեջ, երբ այս պահին մեր թիկունքում նոր դավաճանական վերջնագիր է պատրաստվում, երբ բառիս բուն իմաստով մեր զոհերի, կորուստների ցավից ապրելդ չի գալիս, երբ մեր ազգային արժանապատվությունն ու նվաստացումն էլ սահման չի ճանաչում, սրանք հենց Անկախության օրվա առթիվ պարգրատրում են իրենց․․․
Դուք էս ի՞նչ նյութից եք կերտված, այ անհայրենիք թրքահաճոներ․․․շունչս կտրվում աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը