Ադրբեջանի ղեկավարը իր երկրի շահերից ելնելով գործողություններ է կատարում, որի դիմաց որևէ դիմադրություն չի ստանում։ Այս մասին մամուլի ասուլսիում ասաց ՍԴ աշխատակզամի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա, ներկա իրողությունում, երբ Հայաստանի մի քաղաքը մյուսին կապող միջպետական ճանապարհը փակվում է և դրա փակվելու հետ կապված բացատրություն չունեն, դրանից հետո ՀՀ անկախության մասին խոսելը անիմաստ է։
«Ձեզ և մեզ մեծ ավետիս, ասում են՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի ոստիկանը իրավունք չունի ձեզ կանգնացնի։ Միայն հանդուրժելը այս ամենը աղետալի է։ Եվ ցավալիորեն հայ ժողովուրդը անցնելով հազարամյակների ճանապարհ, 21-րդ դարում հայտնվել է անմեղսունակ վիճակում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը