30 08 2021

Իմքայլական ջատագովներ, ձեր ընտրած իշխանությունն է, եկեք մնացեք, ո՞ւր եք փախնում․ Մադաթյան



Արցախը հանձնեցին, հիմա Սյունիքն են հանձնում, և էլի փորձում են խաբել ժողովրդին, ասել ՝ դա այդպես չէ։ Այս մասին ասուլիսում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Այս իշխանության սիմվոլը Արծրուն Հովհաննիսյանն է, անում են տակտիկական հնարքներ, որից հետո ունենում ենք տարածքների կորուստներ։ Այս խաբեբայությունը դրված է նրանց մեջ, դա երևում է նաև Ազգային ժողովում»։

Մադաթյանի խոսքով այսօրվա իշխանությանը ընտրած քաղաքացիներից շատերը լքում են երկիրը․ «Իմքայլական ջատագովները, ովքեր այսօր հերթերով փախնում են արտերկիր, եղբա՛յր ձեր ընտրած իշխանությունն է, եկեք մնացեք, ո՞ւր եք փախնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ