Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է։
Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է, իսկ որպես դրանից դուրս գալու տարբերակ Ադրբեջանն անընդհատ թարմացնում է հայկական հանրապետություններին ներկայացվող պահանջները։
Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է մեծացնել զինված ուժերին հատկացվող գումարները՝ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ կնքելով հատկապես Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը