Ազգային ժողովի նախագահը զբաղված է ինքնիրավչությամբ, տեղից փողոցային բառապաշարով ցինիկ մեկնաբանություններ է անում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:
«գրաքննիչի դեր է ստանձնել և փորձում է խմբագրումներ անել, մենք ունենք մեր հստակ քաղաքական գնահատականը, տեղի է ունեցել կապիտուլյացիա, մենք հորդոր ենք հնչեցրել, որ նա բարոյական իրավունք չունի որևէ պատգամավորի լռեցնելու»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը