11 08 2021

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել էին, զադերժկան ինչո՞ւմն էր, սպասո՞ւմ էին, որ հեղափոխություն լինի. պատգամավոր



Այսօր Նավասարդի օրն է, ավելի քան 4500 տարի առաջ հայկը հաղթեց Բելին և սկիզբ առավ ազգն ու պետականությունը: Այսօր մենք էլի կանգնած ենք Բելին հաղթելու մարտահրավերի առաջ և Բելին հաղթելու համար զենքից բացի անհրաժեշտ է նաև դիվանագիտություն: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Իսկ որքանով է հաջով մեր դիվանագիտությունը, մանավանդ վերջին մի քանի տարվա ընթացքում: Երկար պատմական էքսկուրս չանեմ, բայց դիվանագիտական լռությունը 44-օրյա պատերազմի ընթացքում պարզ վկայում է, որ մեր դիվանագիտությունն ունի խնդիրներ: Մեծամասնության պատգամավորների կողմից դա պարզ ասվեց, հիմա, իհարկե, կարող է ներկայացվի, որ սխալ եք մեկնաբանում, համատեքստից դուրս եք նայում, բայց հստակ ասվեց, միջազգային իրավունք ինձ համար մեռավ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ