8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները, այսօր արդեն ներկայացվում են մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը