06 08 2021

ՔՊ-ն մերժեց Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը

ՔՊ-ն մերժեց Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը

Ազգային ժողովը օգոստոսի 6-ի նիստում 67 կողմ, 27 դեմ ձայներով ընդունեց «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով ԱԺ-ն պետք է ունենա 12 մշտական հանձնաժողով: Այս նախագծով առանձնացվում են սոցիալական եւ առողջապահական ոլորտները եւ ներկայացվում են առանձին հանձնաժողովներով:

Փոխարենը Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը, որով 12 մշտական հանձնաժողովների շարքում էր նաեւ Արցախի հարցերով հանձնաժողովը: Այս նախագիծը ստացավ ընդամենը 33 կողմ ձայն, դեմ չկար, իսկ 67 պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ