«Հայաստան» խմբակցության անունից ես հայտարարում եմ, որ մենք աջակցելու ենք «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում ռազմաքաղաքական այսպիսի խնդիրների, սպառնալիքների՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, նաև Արցախի աշխարհագրորեն շատ դժվար վիճակից ելնելով այդ հանձնաժողովը մշտական աշխատանք պետք է տանի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը