Ազգային ժողովը օգոստոսի 6-ին քննարկում էր մշտական հանձնաժողովներ ստեղծելու առաջարկությունները: ՔՊ-ն առաջարկել էր Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողով ստեղծել՝ այն առանձնացնելով սոցիալական հարցերից, իսկ ընդդիմադիր խմբակցությունները առաջարկել էին ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, որը պետք է զբաղվեր պատերազմի հետևանքներով:
Մեկ օր տևած քննարկումներից հետո քվեարկության արդյունքում ընդունվեց իշխանության նախագիծը, իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չքվեարկեց Արցախի հանձնաժողով ստեղծելու օգտին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը