Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց․
«Որոշել էի ելույթ չունենայի, բայց քանի որ պարզվեց վերջին պատերազմի մեղավորն էլ եմ ես և հոկտեմբերի 19-ին կարող էի կանգնեցնել պատերազմը և չեմ կանգնեցրել, պետք է խոսեմ․․․ Հոկտեմբերի 19-ի հանդիպմանը ներկա է եղել նաև Ալեն Սիմոնյանն ու Լիլիթ Մակունցը , պատերազմի ընթացքում 5 անգամ հանդիպել եմ ձեր ղեկավարի հետ , մեկ անգամ էլ՝ հեռախոսաազանգ եմ ունեցել, սեպտեմբերի 27-ի առավոտյան, պատերազմից 2 ժամ հետո, Դաշնակցությունը որոշում կայացրեց, որ ամեն քաղաքական տարաձայնություն դնում ենք մի կողմ , բոլորս զինվորի , պետության կողքին ենք, այդ մասին փոխանցել եմ ձեր կուսակցության ղեկավարին։ Ես մի առիթով պատմելու եմ մանրամասն այդ 5 հանդիպումների մասին։
Ամսի 27-ից մինչև ամսի 19-ը ամեն օր ձեր «արծրունհովհանիսյաններով» ժողովրդին ասել եք հաղթում ենք, հաղթել ենք, Գետաշենն ու Շահումյանը գրավել ենք։ Հոկտեմբերի 19-ին կառավարության դահլիճում ձեր վարչապետն ասում է վիճակը լավ չի, պետք է տանք , ես ասել եմ հետևյալը․ «Պարոն Նիկոլ Փաշինյան ,եթե այս պատերազմում հաղթենք բոլոր դափնիները քոնն է և քո քաղաքական թիմինը, բայց եթե պարտվենք, ըստ ինձ դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի, դուք չեք մարդելու։
Ասել եմ, այս ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ դուք եք , դա ասել եմ այդ հանդիպման ժամանակ և պահանջում եմ ձայնագրությունը հրապարակել։ Տվեցիք Էդուարդ Շարմազանովի անունը, մի կարևոր միտք է ասել , ասեց «Պարոն Նիկոլ Փաշինյան ձեզ տվել ենք 12,5 հազար քառակուսի կմ-անոց Արցախ ու ինձ հետաքրքիր է ինչ ժառանգություն եք թողնելու ձեր հաջորդներին ․․․Ես այդ հանդիպպումների մասին խոսելու եմ, կրկնում եմ պատերազմի մեղավորը և պատասխանատուն դուք եք և պետք է պատասխան տաք։ Հավանաբար ձեր սցենարի ավարտը նա էր, որ պարոն Կոնջորյանն այս ամբիոնից կրկնի , որ Իշխան Սաղաթելյանը կատարելու է Ալեն Սիմոնյանի հանձնարարականները․․․Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող հանձնրարական տալ նաև ԱԺ կանոնակարգի համաձայն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը