05 08 2021

Այդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը սրբատեղի․ սրբատեղին իմ համար Շուշիի սբ․ Ղազանչեցոցն է, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին․ Սաղաթելյանը՝ իշխանական թևին



«Այդ ո՞ր օրվանից  է ԱԺ ամբիոնը սրբատեղի․ սրբատեղին իմ համար  Շուշիի սբ․ Ղազանչեցոցն է,  որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին, իմ համար սրբատեղին Դադիվանքն է,  որ թուրքի հսկողության տակ է․ էս ամբիոնն իմ համար դիմակներ պատռելու , ՀՀ քաղաքացիներին իրականությունն ասելու ամբիոն է»,- ԱԺ-ում հնչեցրած իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով  իշխանական պատգամավորի երեկվա այն դիտարկմանը, թե իբրև՝ ԱԺ ամբիոնը սրբատեղի է։

Ելույթի ժամանակ անդրադառնալով՝ իրեն ուղղված կմի շարք հարցերի, Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև  իր գիտական կենսագրականին՝ մասնավորեցնելով, որ մեկ տարի աշխատել է Ազգային արխիվում գիտաշխատող, ունի  հրապարակված գիտական հոդվածներ, որոնք կարող են օգտակար լինել։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք տվել է պատգամավորի երդում, ԱԺ փոխնախագահի թեկնածուն ընդգծեց․

« 21 տարի առաջ,  երբ որոշում կայացրեցի  անդամագրվել ՀՅԴ շարքերը, ես այդ ժամանակ կատարել եմ իմ կյանքի ամենակարևոր  երդումը՝ երդվել եմ պատվովս և հայրենիքովս, իմ բոլոր ուժերով , եթե հարկ լինի նաև կյանքիս գնով,  ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին , սա է իմ քաղաքական գործունեության մեկնարկն ու ուղենիշը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ