29 07 2021

Այս անգամ ու՞մ է «փրկելու» Փաշինյանը և ինչի՞ դիմաց․ մոսկովյան հանդիպմանը սպասելիս․ politik.am

Այս անգամ ու՞մ է «փրկելու» Փաշինյանը և ինչի՞ դիմաց․ մոսկովյան հանդիպմանը սպասելիս․ politik.am

politik.am-ը գրում է․

Ընտրություններում Նիկոլ Փաշինյանի շռնդալից հաղթանակը նոր հնարավորությունների դուռ բացեց Ադրբեջանի համար։ Ակնհայտ է, որ արտաքին խաղացողներին պետք էր, որպեսզի ընտրություններում հաղթի պատերազմում պարտված առաջնորդը՝ նրա հետ ավելի հեշտ է ճնշումների լեզվով խոսել ու, որ ամենակարևորն էր, Փաշինյանն ուներ տրված խոստումներ, որոնք ընտրությունների հանգամանքից ելնելով չէր կատարել։ Այն, որ սպասում են նոր աղետալի իրադարձություններ՝ առաջինը հասկանալի դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքից։

Ընտրություններից հետո, երբ Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ Պուտինը խոսեց ցավոտ լուծումներից․ «Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Դրա համար ես անկեղծորեն Ձեզ շնորհավորում եմ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք մեր լուծման կարիքն ունեն»,- նշել էր ՌԴ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ