22 07 2021

Սա կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա. Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ, «Հայստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ  նախապատրաստվում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման,  ինչը, նրա համոզմամբ, կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա:

«Գիտեք ես հիմա ոչնչից չեմ զարմանա , այն ամենն  ինչ եղավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին , այո՛,  կարող է նախապատրաստվում է նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն Հայաստանի կողմից, իսկ սա կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա»-ընդգծեց նախագահը։

Լրագրողի դիտարկմանը, որ օրվա  իշխանությունները որոշակի հայտարարություններով պատասխանում են Սդրբեջանին, սակայն իրականում ինչպիսին պետք է լիներ պատասխանը պաշտոնական մակարդակում, և  մասնավորապես  ինչպես կգործեր Ռոբերտ Քոչարյանը նման պարագայում, նախագահը մասնավորեցրեց․

 «Վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք ականատես ենք եղել այնպիսի հյատարարությունների՝ Հայաստանի և Հայաստանի ղեկավարության նկատմամբ, որոնք ստորացուցիչ են, անընդունելի են և որոնց նկատմամբ որևէ արձագանք Հայաստանից չի եղել, մենք սովորեցրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարվել այս կերպ, ավելին, իմ տպավորությամբ այս մենն օգտագործվում էր Հայաստանի կողմից՝  ներքաղաքական նպատակների համար, կրկնեմ այդ միտքը՝ պատերազմից  սարսափած ժողովրդին մանիպուլացնել հենց այդ վախերի միջոցով , և կառավարվող վախերի միջոցով։Այս գործոնը մեծ նշանակություն է ունեցել՝ ընտրությունների և ընտրությունների արդյունքների վրա ազդել էապես ։ Իսկ թե նման իրավիճակում ինչպես կգործեի,  նշեմ այս կեցվածքը երեբեք չէի ունենա, պարտված և ծնկաչոք վիճակում երեբե չէի հայտնվի»,-նշեց նախագահը։

Մանրամասները՝ տեսնայութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ