Զարմանալի համաձայնություն կա աշխարհի մեծերի վերաբերմունքի մեր ընտրությունների հանդեպ, բոլորի համար ողջունելի էին ընտրությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Այն ամենը ինչ կատարվում է Հայաստանում ՌԴ նախագահի ասած դժվարությունների լուծման գործընթացն է։ Առաջինը սկսվել է Սյունիքից, երկու բան տեղի ունեցավ՝ Սյունիքում սկսվեց տեռոր համայնքապետերի հանդեպ և զուգահեռ մենք տեսանք, որ չերկարացվեց գեներալ Խաչատուրովի որդու Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը։ Հիմա ուղղակի տեռոր է սկսվել «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետևից, ընկել են Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերի հետևից։ Պատճառն այն է, որ Փաշինյանին պետք է հլու-հնազանդ Սյունիք և Տավուշ»,- ասա Տիգրան Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը