08 07 2021

Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը։

 

Նոյեմբերի 9-ից հետո, հենց նման «կարևոր» որոշումների մասին խոսվում է, տարածքային կորուստ ենք ունենում։

Քարվաճառ, Ակնա (Աղդամ), Քաշաթաղ (Լաչին), ավելի ուշ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղեր, Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները, ապա՝ Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ փաատաթղթով պետք է մնային հայկական վերահսկողության ներքո։

Սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ