06 07 2021

Փաշինյանը և Ալիևը վաղը Մոսկվայում ստորագրելու են Հայաստանի շահերի դեմ հերթական փաստաթուղթը. Հովհաննիսյան

Փաշինյանը և Ալիևը վաղը Մոսկվայում ստորագրելու են Հայաստանի շահերի դեմ հերթական փաստաթուղթը. Հովհաննիսյան

Լրագրող Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վաղը Մոսկվայում ստորագրելու են Հայաստանի և հայերի անվտանգության ու շահերի դեմ հերթական փաստաթուղթը

Քաղաքական նեղ շրջանակներում շրջանառվող ու դատելով ամենից, հավաստի տեղեկատվության համաձայն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վաղը` հուլիսի 7-ին, լինելու է Մոսկվայում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի Հանրապետության և հայության անվտանգության ու շահերի դեմ հերթական գործարքի համար: Խոսքը խաղաղության պայմանագրի ստորագրման մասին չէ, այլ մի փաստաթղթի, որը կարելի է նախապատրաստությունը, հիմքը կամ նախերգանքը համարել հետագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի:

Վաղը ստորագրվելիք պայմանագրի նախագծի համաձայն, Ադրբեջանին են անցնում Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (Քյարքին), մի շարք գյուղեր Տավուշի մարզից, ընդհանուր առմամբ, 6 կամ 7 գյուղ, և՛ Հայաստանը, և Ադրբեջանն իրենց զորախմբերը հետ են քաշում Սյունիքում և՛ Գեղարքունիքում այժմ զբաղեցրած դիրքերից, Հայաստանն Ադրբեջանին Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար ճանապարհի անվան տակ Սյունիքում տրամադրելու է միջանցք (դե յուրե` ճանապարհ, դե ֆակտո` միջանցք), անդրադարձ է կատարվելու գերիների հարցին և այլն:

Բացառված չէ, որ պայմանավորվածություն ձեռք բերվի Արցախի` Ադրբեջանի տիրացած հատվածում գտնվող ականադաշտերի մնացյալ քարտեզներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչպես նաև պայմանագիրը կետ ներառնի Արցախի խնդրի հետ կապված…

Անհասկանալի, համենայն դեպս, հետաքրքիր է, որ ընդդիմությունը, վերոնշյալին տեղյակ լինելով հանդերձ, առ այս պահը հանդես չի եկել ընդվզման, բողոքի որևէ միջոցառմամբ (կառավարության շրջափակում, հանրահավաք, ցույց, երթ) կամ գոնե դատապարտող, քննադատող հայտարարությամբ: Այդ դեպքում թող հետո չասեն, չփորձեն արդարանալ, թե տեղյակ չէինք…

Հայրենասիրությունը և, ընդհանրապես, սերը սոսկ բառերով չէ, այն, նախևառաջ, զոհողություն է: Պետք էր ու պետք է գնալ այդ քայլին…

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ