29 06 2021

Մոտ 200 հազար քվե կասկածի տակ է. Ռոբերտ Քոչարյան



Հարց է առաջանում, թե ինչու կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և նրա մեջ, այն, ինչ մենք տեսանք և կա 2 տարբերակ՝մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, 2-րդը ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին կեղծիքի ծավալ է ապահովել։ Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է և նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և կսպասենք հետագա զարգացումներին:

«Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշեց նախագահ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ