24 06 2021

Որ նա հաստատել է, ուրեմն փա՞ստ է, որ ես եմ ծեծել. Լոռու մարզպետ



Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է, թե ծեծել է Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին։ «Նման բան չի եղել», - այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց մարզպետը։ Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, հաղորդում են ՄԻՊ-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ