«Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը հունիսի 18-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց իրենց իրականացրած հարցումների արդյունքները, թե քաղաքացիները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին են քվեարկելու։ Պատկերը հետևյալն է․
«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 5,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինյան, Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, Հանրապետություն կուսակցության օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը:
Ընկերության առաջին հարցումը տեղի էր ունեցել մեկ փետրվարին: Համեմատած այդ թվերին, ՔՊ-ն կորցրել է 30 տոկոսից ավելի, իսկ «Հայաստան» դաշինքի թվերն աճել են ավելի քան 3 անգամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը