Քաղաքացիների հետ նման ֆորմատով շփումները մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացնել ու հասկանալ նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես են այդ մարդիկ մտածում, ինչ տրամադրություններ ունեն։ Այս մասին Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Նրանք նաև մեզ տրամադրում են իշխանությունը ստանձնելուն ավելի պատրաստ լինել և հաջորդ օրն անմիջապես աշխատանքի անցնելու համար։ Մենք հենց այդպես էլ տրամադրված ենք։ Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ իսկ պլան Բ չունե՞ք։ Ասում եմ՝ ոչ։ Պլան Բ-ն աշխատանքն է՝ հունիսի 21-ից սկսած»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ այս ընտրությունները յուրահատուկ են․
«Յուրաքանչյուր ընտրության իշխանությունը պետք է ասի՝ եկել եմ այս իրավիճակում, հիմա այս իրավիճակն է, բայց տեսնում ենք, որ այդ մասին խոսք չկա, ոնց որ ընտրությունները հաշվետվություն չեն, այլ չգիտես ինչ։ Համենայն դեպս, սա նորություն է ընտրական գործընթացներում, երբ դու կարող ես գալ ընտրությունների և ընդհանրապես ոչինչ չխոսել այն ժամանակահատվածի մասին, որի համար դու պատասխանատու ես։ Ունիկալ վիճակ է, ես այսպիսի բան ուղղակի ո՛չ լսած եմ, ո՛չ տեսած, թեպետ ինքս երկու անգամ անցել եմ ընտրություններով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը