13 06 2021

Սորոսական գրասենյակները կարգելվեն կամ դրանց գործունեությունը խիստ կսահմանափակվի. Ռոբերտ Քոչարյան



Այն ինչ արվել է այս երեք տարվա ընթացքում արժեքները թուլացնելու առումով ծարգերի մեջ կրթկան և այլն, ամբողջը վերանայվելու է։ դա դժվար չի լինելու։ Դա շատ արագ ենք անելու։

«Հենց իշխանության են եկել միանգամից պատմությունը փոխումեն։ Պատմության դասագրքերում արձանագրել են 2018 թվականի իրադարձությունները»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը

Նա նշեց, որ մեծամտությունը գալիս է տգիտությունից:

Խոսելով եկեղեցուց՝ երկրորդ նախագահը նշեց. «Վեհափառ Հայրապետի հետ պարբերաբար, ռեժիմային հանդիպումներ ենք ունեցել միշտ, բոլոր հարցերը շատ արագ լուծվում էին՝ կապված եկեղեցու հետ: Ուղղակի այլ բնույթ էին կրում մեր հարաբերությունները, շատ գործնական, իմ կարծիքով՝ սա մի գործոն է, որը ազգային ինքնության հենասյուներից մեկն է և անթույլատրելի է  հենասյունները քանդել»,-ասաց նա։

Անդրադառանլով սորոսական գրասենյակների գործունեությանը Ռոբերտ Քոչարյանը նշեց․

Օրենսդրական փոփոխություններ ենք նախաձեռնելու, որոնցով կարգավորումներ ենք մտցնելու արտասահմանյան ֆինանսավորում ունեցող և տարբեր տեսակի գործունեությամբ զբաղվող գրասենյակների գործունեության մեջ։  Կամ խիստ սահմանափակումներ ենք մտցնելու, կամ ուղղակի արգելելու ենք դրանց գործունեությունը։ Կամ էլ նրանք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են, ու եթե պատրաստ են գործել այդ պաստառի ներքո, ուրեմն պետք է պատրաստ լինեն նաև նրան, որ լինելու են խիստ վերահսկողության տակ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ