«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«2021 թվականի մայիսի 19-ին ես՝ որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար:
Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00:
Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը, այդուհանդերձ, քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20: 00-ին:
Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին:
Հունիսի 18, Հանրապետության հրապարակ, դեպի ուժեղ Հայաստան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը