Նախկինում մեր երկրում կազմակերպված ընտրություններն եղել են թիմերի միջև պայքարի ձևով, փորձում էինք համոզել՝ ով ավելի լավ և ավելի ճիշտ կղեկավարի Հայաստանը։ Բայց երբեք չի եղել երկրի լինել-չլինելու հարց։ Այս մասին Սիսիանի ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի ռաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երբեք չի եղել երկրի անպաշտպան մնալու հարց։ Մենք հաղթած երկիր էինք, հաղթած ժողովուրդ և ավելի շատ մտածում էինք՝ ոնց զարգացնել երկիրը, վերացնել կոռուպցիան և այլ հարցեր էինք քննարկում։ Այսօր մի նժարի վրա դրված են բոլորովին այլ հարցեր։ Այսօր ընտրություն պետք է կատարել արժանապատիվ խաղաղության ու կյանքը կզած, չոքած շարունակելու միջև, անվտանգ երկիր ունենալու ու մշտապես սպառնալիքների վտանգի տակ ապրելու միջև, տնտեսական վերելք ու տնտեսական անկում ունենալու միջև, փոխադարձ հարգանքի ու գեներացվող ատելության միջև։ Յուրաքանչյուրի քայլերից է կախված՝ թե մենք ինչպիսի Հայաստան ենք ուզում․ իրար ատող հասարակություն թե վերջապես միավորվելու ենք մի ուժի շուրջ, որը փորձելու երկիրն այս փոսից հանել», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը