07 06 2021

Փաշինյանի ապագան միայն Ռոբերտ Քոչարյանի իշխանության չգալու մեջ է․ Արփինե Հովհաննսիյան



Այս օրերին ես փորձում եմ ՀՀ լրացուցիչ մեկ քաղաքացու ցույց տալ, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, և որ մենք կանգնած ենք ապագայի ինչպիսին լինելու ընտրության հարցի առաջ: Լինելիության հարց է որոշվում, և այս ընթացքում ես փորձում եմ իմ ջանքերն ուղղել ընդդիմությանը ու մասնավորապես «Հայաստան» դաշինքի աշխատանքներին ներգրաված լինելու միջոցով։ Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

 «Ես մի առիթով ասել եմ, որ իշխանությունները մեկ կարևոր նպատակ ունեն, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում ընդհանրապես` մոռացության մատնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Իմ կողմից երեսպաշտություն կլինի, եթե չասեմ, որ դա իրենց մասնակիորեն հաջողվում է: Հաջողվում է ոչ միայն այն պատճառով, որ լրահոսը ծայրահեղ ծանրաբեռնված է և մարդիկ չեն հասցնում իրադարձություններին հետևել, նաև այն, որ իշխանությունները պարբերաբար իրենց անհաջող մտքերի շարանի միջոցով շեղում են մարդկանց ուշադրությունը, և երկրորդը խիստ հոգեբանական է` մարդիկ իսկապես ցանկանում են մոռանալ վատը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մոռանալով նախորդ վատը, մեզ հաջորդ օրը սպասվում է հաջորդ վատը»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ