04 06 2021

Ես 10 տարի նախագահ եմ եղել, բայց իմ ընտանիքի ոչ մի անդամ ոչ թիկնապահ է ունեցել, ոչ էլ ուղեկցող մեքենա․ Ռոբերտ Քոչարյան



 Մենք որոշել ենք և ամրագրել ենք «Հայաստան» դաշինքի ծրագրում Կոնդի ամառանոցները վիրավոր զինվորների համար դարձնել վերականգնողական կենտրոն։ Որևէ պաշտոնյա որևէ արտոնություն չպետք է ունենա։ Այս մասին Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ունեցել ենք տարբեր վարչապետեր․ օրինակ՝ Անդրանիկ Մարգարյանը նույնիսկ մեկ օր այդ ամառանոցում չի ապրել։ Ես ապրում էի, որովհետև Երևանում տուն չունեի։ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը մեկ օր այդ ամառանոցում չի մնացել։

Իսկ սրանք ընտրվելու հաջորդ օրը չտեսի պես մտան ու սանհանգույցներով-բանով նկարեցին, ցույց տվեցին։ Դա քիչ էր, մի հատ էլ 2 մլն դոլար ծախսեցին վերանորոգման համար։ Պաշտոնյան պետք է ապրի ի՛ր տանը, իսկ տան դիմաց դրվի մի ոստիկանական պահակակետ։ Գերմանիան Եվրոպայի ամենահզոր երկրներից է, բայց այդ երկրի վարչապետ Անգելա Մերկելն իր տանն է ապրում։

Ես 10 տարի նախագահ եմ եղել, բայց իմ ընտանիքի ոչ մի անդամ ոչ թիկնապահ է ունեցել, ոչ էլ ուղեկցող մեքենա։ Մեր մասնավոր գործերի համար էլ թիվ մեկ բորտը երբեք չենք օգտագործել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ