ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի։ Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության։
Առաջին անհրաժեշտ գործողությունը, որ կատարելու ենք անվտագության ոլորտում՝ Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է։ Ոչ թե պատերազմի, այլ՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։
Պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ պարտվածի բարդույթով։ Մենք ունենք արագ վերականգնման ներուժ և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա կենսական կարևոր հարց դառնա մեր դաշնակիցների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։
Մենք մեր դաշնակիցների հետ միասին ի վիճակի ենք պաշտպանել մեր շահերը։
Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը